ԱՄՆ-ի Հրավայաին Կարոլինա նահանգի լողափին հայտնաբերվել է վագրային շնաձկան ձագի գազանաբար սպանված լեշը՝ հեռացված ատամներով, ծնոտով եւ ստամոքսով, հաղորդում է Fox News-ը:
Գրեթե 3 մետր երկարությամբ շնձական լեշը հայտնաբերվել կրիաների պաշտպանության խմբի կողմից, որն էլ լուսանկարել է շնաձկանը:
Շնաձկներին ուսումնասիրող կենսաբան Բրայան Ֆրեզիրը հաղորդել է, որ գտնված շնաձկան քաշը 137 կգ էր:
Նա նաեւ նշել է, որ շնաձկանը հավանաբար հոշոտել է մարդը եւ դատելով լեշի վիճակից՝ դա գիտնականները չեն արել:
Հետազոտողի խոսքով՝ վագրային շնաձկան փորոտիքը հանել են ուղիղ ածելի ունեցող առարկայով:
Նա նշել է, որ ցնցված է կատարվածից, քանի որ սովոր է կարծել, որ սպանության իրականացման համար որեւէ պատճառ է անհրաժեշտ:





























