Ռուսաստանի ֆուտբոլիստների եւ մարզիչների արհմիությունը տարածել է պաշտոնական հայտարարություն եւ հաստատել է, որ Նիկոլա Նիկեզիչը դիմել է կազմակերպությանը` կապված Կուբանի ղեկավարության ապօրինի գործողությունների հետ:

«Արհմիություն է դիմել չեռնոգորցի ֆուտբոլիստ Նիկոլա Նիկեզիչը: Այն պահին, երբ Կուբանը հանդիսավորությամբ ներկայացնում էր թիմի նորեկներին, ակումբի մարզաբազայում ծեծի էին ենթարկում Նիկեզիչին` պահանջելով խզել գործող պայմանագիրը: Ֆուտբոլիստի պայամանագրի ժամկետի լրանալուց մեկ տարի առաջ ակումբը ցանկացել է ազատվել Նիկեզիչից, իսկ դիմադրությանը պատասխանել է ծեծով:

Ռուսական ֆուտբոլի կեղծ հաջողությունների մասին կարելի է երկար խոսել, կարելի է միլիոններով ֆուտբոլիստներ գնել, խոսել բարձր տեղերի համար պայքարի մասին, նահանգապետերի հրավիրել խաղերին, սակայն այդ ամենն ընդամենը փտած ֆասադն է, որի հետեւում Նիկեզիչի հետ տեղի ունեցածն է եւ դրա նման այլ պատմություններ»,- նշվում է հայտարարությունում: