Կուբանի սպորտային տնօրեն Սերգեյ Դորոնչենկոն հայտարարել է, որ Նիկոլա Նիկեժիչի մեղադրանքներն իրենց շոկային վիճակի մեջ են դրել: Ակումբը հերքել է բոլոր մեղադրանքները` նշելով, թե ֆուտբոլիստի շրջապատը ցանկանում է Կուբանից գումար կորզել: Դորոնչենկոն հայտարարել է նաեւ, որ դատի են տալու Նիկեժիչին:

Նիկոլա Նիկեժիչը մեղադրում է ակումբին բռնության մեջ: Կուբանը խզել է ֆուտբոլիստի պայմանագիրը, որի ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կար: