Կուբանի գլխավոր տնօրեն Սուրեն Մկրտչյանը Նիկոլա Նիկեզիչի եւ Ռուսաստանի ֆուտբոլիստների եւ մարզիչների արհմիության մեղադրանքների կապակցությամբ ներկայացրել է ակումբի պաշտոնական դիրքորոշումը: Մկրտչյանը հայտարարել է, որ կեղծ պատմության հետեւում ֆուտբոլիստի գործակալն է, որը պայմանագրի ժամանակից շուտ խզելու պատճառով զրկվել է գումարից: Մկրտչյանը նշել է, որ Կուբանը դարձնում են քավության նոխազ` ստվերելով ակումբը: