Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Միկան սեփական խաղադաշտում ոչ ոքի` 2:2 հաշվով խաղաց Իմպուլսի հետ: Առաջին խաղում 3:0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ կիսաեզրափակիչ դուրս եկավ Միկան, որի հաջորդ մրցակիցը կլինի Բանանցը: Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Շիրակն ու Ուլիսը: Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան ապրիլի 12-ին եւ 13-ին:

Հասանելի է
русский



























