Դյուսելդորֆում մարտի 15-ին կայացել է «Եվրատեսիլ-2011»-ի ելույթների հերթականությունը որոշող վիճակահանությունը։

Մայիսի 10-ին  կայանալիք կիսաեզրափակչում Հայաստանը ելույթ կունենա 4-րդ համարի ներքո։ Ռուսաստանի մասնակիցը կերգի 7-րդը, 9-րդ համարի տակ հանդես կգա Վրաստանը, 18-րդի տակ՝ Ադրբեջանը։

Մայիսի 12-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչում հանդես կգան Բելառուսը, Մոլդովան, Ուկրաինան, Էստոնիան, Լատվիան։

Նշենք, որ «Եվրատեսիլ-2011»-ին Հայաստանը կներկայացնի Էմմին՝ Boom-Boom երգով։