Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Ճապոնիայում տիրող արտակարգ իրավիճակի հետ կապված խորհրդակցությունում ձյուդոյի Ճապոնիայի հավաքականին առաջարկել է մարզումներն անցկացնել Ռուսաստանում:
Պուտինը Ռուսաստանի ձյուդոյի ֆեդերացիային առաջարկել է Ճապոնիայի հավաքականի անդամներին ընտանիքների հետ հրավիրել Ռուսաստան` համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնելու նպատակով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:




























