Ռուսաստանը Հայաստանի կարեւոր գործընկերն է, եւ «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնում է այն լուռ մեծամասնությանը, որ ձգտում է Ռուսաստանի հետ նոր տիպի` փոխադարձ հարգանքի վրա հիմնված ռազմավարական գործընկերության հաստատման:

Այդ մասին «ժառանգություն» կուսակցության բաց համաժողովում հայտարարել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, երկկողմ ռազմավարական հարաբերություններն ամենեւին չեն նշանակում Մոսկվայի ուղղությամբ մշտական ռեւերանսներ: «Հայաստանը պետք է կարողանա  ուղիղ եւ եւ արժանապատվորեն խոսել Ռուսաստանի հետ: Ի՞նչ է նշանակում երկարաձգել ռուսական ռազմակայանների գործողության ժամկետը համապատասխան պայմանագրի ավարտից 10 տարի շուտ»,- հարց է տվել Հովհաննիսյանը:

«Ժառանգության» առաջնորդը նշել է փաստը, որ Ռուսաստանը ռազմական տեխնիկա է առաքում Ադրբեջանին: «Դա քննադատոթյուն չէ Ռուսաստանի հասցեին: Մոսկվան սեփական շահերն է հետապնդում, մենք ինքներս ենք մեղավոր»: