Գյուղատնտեսական ոլորտը ներառված չէ ԱՄՆ-ԵՄ նոր առեւտրային համաձայնության հարցով բանակցությունների օրակարգում, ինչպես ավելի վաղ պահանջում էր Վաշինգտոնը: Այս մասին հայտարարել է առեւտրի հարցով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմստրեմը, հաղորդում է AP-ը:
Նրա խոսքով՝ «այդ բանակցություններին գյուղատնտեսության ոլորտը ներառելու բացարձակ հնարավորություն չկա»: Նա նշել է, որ եվրոպացիները պատրաստ են ԱՄՆ-ի հետ արտադրական սակագների շուրջ բանակցություններ սկսկել, սակայն Վաշինգտոնը պատրաստ չէ:
Ավելի քան մեկ ամիս առաջ ԵՄ-ը հայտարարել էր, որ պատրաստ է տրանսատլանտյան գործարքի շուրջ համաձայնության գալ, սակայն ԱՄՆ-ը ցանկանում է, որ բանակցություններում հարցերի առավել լայն շրջանակ ներառվի:





























