Շախմատի Ամբեր մրցաշարի 4-րդ տուրում Լեւոն Արոնյանը 1,5:0,5 հաշվով պարտության մատնեց Վասիլի Իվանչուկին` ոչ ոքի խաղալով կույր պարտիայում եւ հաղթելով արագ շախմատում: Նույն հաշվով Մագնուս Կարլսենը հաղթեց Անիշ Գիրիին: Հանգստյան օրից առաջ Արոնյանն ու Կարլսենը 6-ական միավորով կիսում են առաջին տեղը: Կես միավոր է հետ Վիշվանաթան Անանդը: