Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի պատասխան խաղում Միլանի Ինտերը Մյունխենում 3:2 հաշվով հաղթեց Բավարիային եւ նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր: Թիմերի առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել էր Բավարիան: Մյունխենում էլ Բավարիան հանդիպման ընթացքում հաղթում էր 2:1 հաշվով, սակայն վերջին րոպեին բաց թողեց հաղթանակը:

Բավարիա - Ինտեր` 2:3
Գոմես, 21, Մյուլլեր, 31 - Էտո`Օ, 4, Սնեյդեր, 73, Պանդեւ, 88

Առաջին հանդիպում` 1:0