Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի պատասխան խաղում Մանչեսթեր Յունայթեդն ընդունեց Մարսելին եւ առավելության հասավ 2:1 հաշվով: Երեք գնդակներն էլ խփեցին Յունայթեդի ֆուտբոլիստները: Ինքնագոլի հեղինակ դարձավ Բրաունը: Առաջին խաղում հաշիվը չէր բացվել:
Մանչեսթեր Յունայթեդ - Մարսել 2:1
Չիչարիտո, 5, 75 - Բրաուն, 82 (ինքնագոլ)
Առաջին հանդիպում` 0:0




























