Կոսովոյի հյուսիսում Զուբին Պոտոկ գյուղի մոտ փոխհրձագության ժամանակ ազգությամբ սերբ երկու մարդիկ թեթեւ վնասվածքներ են ստացել, գրում է TANJUG-ը:
Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ տվյալ շրջանում հրաձգությունը շարունակվել է մի քանի ժամ: Գործակալության տվյալներով՝ փոխհրաձգությունը սկսվել է Կոսովոյի հատուկ նշանակության ջոկատի (Rosu) եւ անհայտ մարդկանց խմբի միջեւ:
Վախեցած սերբ բնակչությունը սկսել է բարիկադներ կառուցել ոստիկանության ճանապարհին, որից հետո հատուկ նշանակության ջոկատի զրահապատ մեքենան քանդել է դրանցից մեկը: Հաղորդվում է, որ Rosu-ն ոտքով շարժվում է ավտոճանապարհի երկայնքով, հրաձգություն իրականացնում եւ նռնակներ նետում:





























