Լիտվայի Հանրապետության նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին եւ հայ ժողովրդին Հանրապետության օրվա առիթով։ Այս մասին ասվում է Լիտվայի նախագահի պաշտոնական կայքում։

Պետության ղեկավարը մաղթել է, որպեսզի լիտվա-հայկական բաց համագործակցության հետեւողական զարգացումը երկկողմ կապերի շրջանակում եւ Եվրամիության հետ կապերի զարգացումը չկորցնեն ձեռք բերված տեմպը եւ մեր պետությունների համար ընդհանուր նպատակներին, իսկ քաղաքացիների համար՝ փոխշահավետ նախագծերի համատեղ իրականացման հասնելու լրացուցիչ հնարավորություններ ստեղծեն ձեռներեցության, առեւտրի, մշակույթի, գիտության եւ հրատապ այլ ոլորտներում։