«ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Աշխատակիցները չեն կարողանում տանել նախարար Արթուր Պետրոսյանի քմահաճույքները: Մեր ունեցած տեղեկություններով, աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել աշխատակազմի ղեկավար Լեւոն Խալիկյանը: Հինգշաբթի կառավարությունը քննարկելու է այդ հարցը: Սակայն, եթե վարչապետի որոշմամբ աշխատակազմի ղեկավար նշանակվի Արսեն Քամալյանը, իրավիճակը կթեժանա: Երեքշաբթի աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նաեւ երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արսեն Սողոմոնյանը:

Ասում են` սա ԲՀԿ-ՀՀԿ լարված հարաբերությունների արդյունք է, ու նախարարն է ստիպել Ա. Սողոմոնյանին դիմում գրելու»,-տեղեկացնում է «Հրապարակ»-ը: