Ներկա պահին առաջարկներ չեն ստացվել, սակայն քննարկումներ եւ համատեղ աշխատանք է  կատարվում «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ:

Մայիսի 30-ին Ազգային ժողովի նիստին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների ընտրության հարցի քննարկմանն այս մասին ասաց թեկնածուներից մեկը՝ Սեդա Շահինյանը՝ պատասխանելով ԱԺ ԲՀԿ խոսնակ Վահե Էնֆիաջյանի հարցին, որը հետաքրքրվեց՝ արդյոք գազի, ջրի եւ էլեկտրականության նոր սակագների մասին   քննարկում եղել է:

Ինչ վերաբերում է ջրի սակագնին, նա ասաց, որ «Վեոլիա ջուր» ընկերության սահմանած սակագները ամեն տարի օբյեկտիվորեն ուղղվում են եւ դա կառավարման մասին պայմանագրի պահանջ է:

Խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի մասին՝ նա ասաց, որ վերանայման ամսաթիվը փետրվարի 1-ն է, սակայն այս տարի սակագնի վերանայում չի եղել: