Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանի կողմից հնչեցված սպառնալիքների փաստով ոստիկանությունում դեռ հետաքննություն է ընթանում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ոստիկանությունից։

«Ոստիկանությունը 10 օրվա ընթացքում կորոշի փաստի կապակցությամբ քրեական գործ հորուցել կամ չհարուցելու հարցը»,–պարզաբանեցին ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին, Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը Ազատության հրապարակում բռնության կոչերով էր հանդես եկել և հայտարարել, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը»,  եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում։

Ջիվան Աբրահամյանը հաջորդ օրը բերման էր ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին Ազատության հրապարակում սպառնալիքներ հնչեցնելու կասկածանքով։