Մայիսի 30-ին ԱԺ նիստին քննարկվում  է ՏՄՊՊՀ անդամի պաշտոնում Արեն Դանիելյանի թեկնածությունը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Ազգային ժողովի ԲՀԿ-ից փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը պատգամավորներին տեղեկացրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է Դանիելյանի թեկնածությունը 3 տարի ժամկետով:

Թեկնածուն մոտեցավ ամբիոնին եւ պատգամավորներին ներկայացրեց իր կենսագրությունը, անցած մասնագիտական ուղին: