Մայիսի 31-ին Ազգային ժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ հաստատվել են մի շարք օրինագծեր, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Պատգամավորները մասնավորապես, հաստատել են. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 91, դեմ` 0, ձեռնպահ` 0), «Ավտոճանապարհների մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը (կողմ՝ 93, դեմ` 0, ձեռնպահ՝ 0):
Պատգամավորները նաեւ հաստատել են առաջին ընթերցման ժամանակ քննարկված մի շարք օրինագծեր՝ «Փաստաբանության» մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 94, դեմ` 0, ձեռնպահ՝ 0), «Զինվորական ծառայության եւ զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը (կողմ՝ 94, դեմ` 0, ձեռնպահ՝ 0):
Խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը նշեց, որ Պաշտպանության եւ անվտանգության մշտական խորհրդարանական հանձնաժողովի խնդրանքով «Զինվորական ծառայության եւ զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը հարկավոր է քննարկել եւ հատուկ ռեժիմով ընդունել երկու ընթերցումների ժամանակ: Արդյունքում պատգամավորները եւս մեկ քվեարկություն անցկացրեցին եւ տվյալ օրինագիծը երկու ընթերցումների ժամանակ հաստատեցին:





























