Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է երկօրյա արձակուրդ: Այս մասին News.am-ին հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես մայիսի 31-ին արձակուրդ կմեկնի: Նրա բացակայության ժամանակ նրան կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: