Օրինագծով նախատեսում է չեղարկել մեկ տարվա հարկերն այն   հարկատու ֆերմերների համար, որոնք կարկուտի եւ այլ բնական երեւույթների հետեւանքով իրենց գյուղատնտեսական հողերի առնվազն 50 տոկոսի տարածքում վնաս են կրել:

Մայիսի 31-ին Ազգային ժողովի նիստում հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկմանն այս մասին հայտարարեց հիմնական զեկուցող, Բարգավաճ Հայաստան կուսակցությունից ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:

Այս օրինագիծն, ըստ պատգամավորի, թույլ կտա զգալիորեն թուլացնել ֆերմերների ֆինանսական բեռը, որոնք, ըստ Էֆիաջյանի, վերջին տարիներին հայտնվել են շատ բարդ իրավիճակում եւ պետության կողմից հոգատարության եւ աջակցության կարիք ունեն: