Ծխելը թողնելու նպատակով էլեկտրոնային սիգարետ օգտագործողները 95% ավելի բարձր հավանականությամբ են հաջողության հասնում՝ ի համեմատ այն ծխողներին, ովքեր փորձում են թողնել պարզապես սիգարետից հրաժարվելով։ Այս եզրակացությանն է հանգել Անգլիայում վերջերս անցկացրած ծավալուն հետազոտությունը։
Հետազոտությունը, որ ֆինանսավորվել է Cancer Research UK-ի կողմից (Մեծ Բրիտանիայի քաղցկեղի ուսումնասիրման ինստիտուտ), հրապարակվել է «Կախվածություն» պարբերականում։ Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են սիգարետից հրաժարվելու մի շարք մեթոդներ՝ ներառյալ էլեկտրոնային սիգարետը, նիկոտինի փոխարինման թերապիան՝ սպեղանի ու մասակ, եվ Champix հաբերը։ Հաշվի է առրվել նաև գործոնների լայն շրջանակը, որ կարող է ազդել մասնակցի՝ ծխելը թողնելու հավանականության վրա՝ տարիքը, սոցիալական վիճակը, կախվածության աստիճանը, ծխելը թողնելու նախկին փորձերն ու թողնելու աստիճանական կամ կտրուկ լինելը։
Վտարգավոր վիճակագրություն․
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (World Health Organization -WHO) վերջին տվյալների համաձայն, սիգարետը տարեկան կտրվածքով 7 միլիոնից ավելի մարդու կյանք է խլում ողջ աշխարհում։ Հատկանշական է, որ 1.1 միլիարդ ծխողների մոտ 80 տոկոսն ապրում է աղքատ ու զարգացող երկրներում։
Հետազոտության մեթոդաբանություն․
Հետազոտությանը մասնակցել է մոտ 19000 անգլիացի ծխող, ովքեր 2006-ից մինչև 2018 թվականն ընկած ցանկացած ժամանակաշրջանում 12 ամիսների ընթացքում փորձել են հրաժարվել սիգարետից։
Հետազոտության արդյունքներ․
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ սիգարետից հրաժարվելու ամենաարդյունավետ միջոցներն են էլեկտրոնային սիգարետը (95%) և Champix դեղորայքային բուժումը (82%), իսկ նիկոտինի փոխարինման թերապիան արդյունավետ է 34%-ով։
Փորձագետների մեկնաբանություն․
«Մերուսումնասիրությունըհերթականներից է, որ վկայում է․ էլեկտրոնայինսիգարետի օգտագործումըկարողէօգնելծխողներինսիգարետից հրաժարվել», - նշել է հետազոտության համահեղինակներից մեկը՝ ԼոնդոնիհամալսարանականքոլեջիպրոֆեսորՍարաՋեքսոնը:
Պիտեր Հայեկը, Լոնդոնի Մերի թագուհու համալսարանի ծխախոտային կախվածության հետազոտման բաժնի տնօրենը, իր մեկնաբանության մեջ նշել է, որ հետազոտությունը էլեկտրոնային սիգարետի վերաբերյալ երկու կարևոր եզրակացություն է ցույց տվել.
«Էլեկտրոնային սիգարետն օգնում է սիգարետից հրաժարվել նվազագույնը նույնչափ, որքան դեղորայքային բուժումը, և այն ավելի հաճախ է կիրառվում առօրյայում։ Դա նշանակում է, որ էլեկտրոնային սիգարետը կարող է նպաստել սիգարետից հրաժարվելուն առանց Ազգային առողջապահական ծառայության համար շոշափելի ծախսերի»։
Այլ հետազոտություններ․
Էլեկտրոնային սիգարետի օգտագործումը կամ այսպես կոչված «վեյփինգը» բազմաթիվ փորձագետների կողմից դիտարկվում է որպես սիգարետից հրաժարվելու արդյունավետ միջոց։ Կան նաև գիտնականներ, ովքեր թերահավատորեն են վերաբերվում հանրային առողջության պահպանման վրա վերջիններիս դրական ազդեցությանը։ Կարևոր է հիշել, որ նիկոտին պարունակող ցանկացած արտադրատեսակ զերծ չէ ռիսկերից, և առողջական ռիսկերը նվազագույնին հասցնելու լավագույն տարբերակը նիկոտին սպառելուց ընդհանրապես հրաժարվելն է։ Ամեն դեպքում, Մեծ Բրիտանիան միակ առաջադեմ երկիրը չէ, որտեղ խրախուսվում են նիկոտինի մատակարարման այլընտրանքային սարքերը՝ էլեկտրոնային սիգարետ, թութունի տաքացման համակարգեր, վեյփ։
ԱՄՆ մոտեցումը առանց այրման այլընտրանքին․
Բոլորովին վերջերս ԱՄՆ Սննդամթերքի ու դեղորայքի վարչությունը (US Food and Drug Administration -FDA) թույլատրեց IQOS սարքի վաճառքը ԱՄՆ տարածքում (Ատլանտայի ու Կալիֆորնիայի նահանգները առաջինը կլինեն, որտեղ հասանելի կլինի սարքը)։ Գործակալության հայտարարության մեջ նշվում է, որ IQOS-ի վաճառքը թույլատրելը համահունչ է հանրային առողջությունը պաշտպանելու իրենց առաքելությանը, քանի որ ի թիվս այլ դիտարկումների, սարքը ավելի քիչ վնասակար նյութեր է արտազատում, քան սիգարետը, և կարող է օգնել չափահաս ծխողներին ամբողջապես հրաժարվել սիգարետ ծխելուց։





























