Մարտի 18-20-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի կունենա ձյուդոյի պատանիների Եվրոպայի գավաթի խաղարկությունը:
Ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանի հաղորդմամբ, մեր հավաքական թիմը կմասնակցի այս մրցաշարին ներկայացուցչական կազմով: 30 պատանի ձյուդոիստներ հնարավորություն կունենան գոտեմարտելու Անթալիայի տատամիի վրա: Մրցավայր կմեկնեն նաեւ հավաքականի մարզիչներ Մարտին Սարգսյանը, Կարեն Աբաղյանը, Գագիկ Ղազարյանը ինչպես նաև մրցավարներ Դավիթ Խիթարյանը և Արտյոմ Մելքոնյանը:
Մրցմանը նախապատրաստվելու համար պատանեկան հավաքականն անցկացրել է երկու ուսումնամարզական հավաք Ծաղկաձորում եւ Աբովյանում:





























