Մեր ընտանիքն ուրախ է աշխատել իր պատմական հայրենիքում: Հունիսի 4-ին «Կորպորասյոն Ամերիկա» օդանավակայանների ղեկավարությունը» գագաթնաժողովի ժամանակ այս մասին հայտարարեց «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը:

Նա գոհունակություն հայտնեց այն կապակցությամբ, որ նրանց հաջողվել է գալ Հայաստան:

«Մենք շատ ուրախ ենք ուժերի ներածին չափով մեր պատմական հայրենիքին օգնություն ցույց տալ», -ասաց Էռնեկյանը՝ հավելելով, որ նոր տեխնոլոգիաների արագ զարգացումը նոր խնդիրներ է դնում, նոր լիդերական հատկանիշներ պահանջում:

«Երեւանում մենք կքննարկենք այն, թե ինչպես կարող ենք համապատասխանել այդ պահանջներին եւ մնալ աշխարհում լավագույնների թվում», - ասաց Էռնեկյանը:

Նշենք, որ  «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը պատկանում է հայկական ծագմամբ արգենտինացի ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանին: Հայաստանում ընկերության գործունեությւան ոլորտն ընդգրկում է այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են ավիացիան («Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոն կառավարում), գյուղատնտեսությունը եւ բանկային հատվածը:

Հիշեցնենք, որ Երեւանում հունսի 4-6-ը անցկացվում է «Կորպորասյոն Ամերիկա» օդանավակայանների ղեկավարությունը» գագաթնաժողովը: