Շուտով կարող են Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի վերանորոգման աշխատանքները սկսվել: Հունիսի 4-ին «Կորպորասյոն Ամերիկա» օդանավակայանների ղեկավարությունը» գագաթնաժողովի ժամանակ այս մասին հայտարարեց «Կորպորասյոն Ամերիկա» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը:

Նրա խոսքով՝ շարունակվում են խորհդակցությունները ճարտարապետների հետ եւ շուտով պետք է արդեն վերանորոգման աշխատանքները սկսվեն:

Խոսելով «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի հարցի մասին Էռնեկյանը նշեց, որ դրա հետ մեկտեղ  ընկերության գլխավոր առաջնահերթություններից է հնարավորությունների ընդլայնումն է, միաժամանակ աշխատանքներ կկատարվեն օդանավակայանի հին շենքի մշակութային առանձնահատկությունների պահպանմնա համար:

Նա հավելեց, որ  «Կորպորասյոն Ամերիկա» ընկերությունը Հայաստանում լուրջ խնդիրների հետ չի բախվում:

«Մենք ուրախ ենք նոր իշխանությունների հետ սերտ համագործակցությանը: Կհամագործակցենք նաեւ նորդրումային ծրագրերի մշակման ուղղությամբ», - ընդդգծեց Էռնեկյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչ նախագիծ է նախատեսվում  ԱԳՆ հին շենքի տեղում, նա նշեց, որ ցանկություն կա իրականացնել նման ծրագիր, որը կարեւորություն կունենա ոչ միայն  բիզնեսի տեսանկյունից, այլեւ մշակութային նշանակության:

Նշենք, որ  «Կորպորասյոն Ամերիկա» ընկերությունը պատկանում է հայկական ծագմամբ արգենտինացի ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանին: Հայաստանում ընկերության գործունեությւան ոլորտն ընդգրկում է այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են ավիացիան («Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոն կառավարում), գյուղատնտեսությունը եւ բանկային հատվածը:

Հիշեցնենք, որ Երեւանում հունսի 4-6-ը անցկացվում է «Կորպորասյոն Ամերիկա» օդանավակայանների ղեկավարությունը» գագաթնաժողովը: