ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կառավարության պատրաստած տեսանյութը եւ գրառում արել. «Առատ բերք ստանալ այնտեղ, որտեղ գրեթե ոչինչ չի աճում: Սիրում եմ մեր այս տեսակը»:
Տեսանյութը Սիփանիկ գյուղի բնակիչ Արտակ Ղարանլղյանի մասին է, ով ընտանիքի անդամների օգնությամբ պատրաստել է 1000 քմ մակերեսով ջերմոց:
«Այնպես չի, որ առաջին տարուց ամեն ինչ հաջողվում էր, բայց ինձ օգնել ու հույս են տվել 3 երեխաներս: Երեքն էլ գիտելիքներով հավասար են, ուղղակի փորձը մեկի մոտ շատ է, մյուսի մոտ՝ քիչ:
Այստեղ ոչ մի բան չի եղել: 5-7 տարվա ընթացքում 1000 քմ ջերմոցն ունենք, եւ տուն ունենք, եւ մեքենա ունենք եւ պլաններ ունենք»,- ասել է Արտակը:
Նրա խոսքով՝ մինչեւ ջերմոցի հիմնումը աշխատել է Ռուսաստանում, բայց որոշել է վերադառնալ ու աշխատել հայրենիքում:
Երեխաներն էլ նշել են, որ թունաքիմիկատ չեն օգտագործում, քանի որ այն վնաս է տալիս բերքին:
Նրանք ջերմոցում աճեցնում են լոլիկ, վարունգ, պղպեղ և այլ բանջարեղեն:





























