Ավարտվեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչը: Հաջորդ փուլի վերջին երկու ուղեգրերը նվաճեցին Մադրիդի Ռեալն ու Լոնդոնի Չելսին: Պատասխան խաղում Ռեալը Մադրիդում Մարսելոյի, Բենզեմայի եւ Դի Մարիայի գոլերի շնորհիվ 3:0 հաշվով հաղթեց Լիոնի Օլիմպիկին: Առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի` 1:1 հաշվով:

Լոնդոնում կայացած Չելսի - Կոպենհագեն հանդիպման հաշիվը չբացվեց: Առաջին խաղում Չելսին հաղթել էր 2:0 հաշվով: