Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում նիստում հաստատեց Կրթության և գիտության նախարարության «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2019 թվականի նախահաշիվը:
Ըստ այդմ, 2019 թվականի ընթացքում նախատեսվում է 56 մլն 371 հազար դրամի շրջանակներում Սյունիքի մարզում վերանորոգել 9 ուսումնական հաստատություն և 1 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս ծրագրի նպատակն է ուղղակի օժանդակություն տրամադրել նախարարությանը` ներառական կրթության համակարգի հզորացման համար: Ծրագիրն իրականացվում է ՀՀ Կառավարության` երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցության շրջանակում:
ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ծախսերի փոխհատուցումը կազմում է 825 հազար դոլար, դրամաշնորհառուի ներդրումը` 82,5 հազար դոլար:
Նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում սահմանելու «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2019 թվականի նախահաշիվը:



























