ԵՏՄ անդամ երկրների եւ Իրանի միջեւ արտոնյալ առեւտրի մասին համաձայնագիրը կարող է արդեն այս ամռանն ուժի մեջ մտնել: Հունիսի 6-ին Եվրասիական եւ տարածաշրջանային ինտեգրման հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այսդ մասին ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նախարարը մասնավորպես նշեց, որ իրենք իրանցի գործընկերների կողմից սպասում են արդեն այս ամռանը տվյալ համաձայանգրի վավերացմանը:

Խաչատրյանը հիշեցրեց, որ համաձայնագրի շրջանակում  ԵՏՄ-ն եւ Իրանը երկրներում արտադրվող ապրանքների 3/4-ի համար  մասքատուրքերը կնազեցնեն:

Նշենք, որ համաձայնագիրը 3 տարի կգործի, որից հետո կողմերը կորոշեն՝ կարող են արդյոք լիարժեք ազատ առեւտրի անցնել: