Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունել է Երեւանում գտնվող Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:

Հայաստանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սեմնեբիին ուղեկցել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար` դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը եւ ՀՀ-ում Լիտվայի դեսպան Գեդրիուս Ապուոկասը, ով ներկայացնում է նաեւ ԵՄ շվեդական նախագահությունը:

Փոխնախարար Ղազինյանը մեծապես կարեւորելով ՀՀ հարաբերությունները ԵՄ հետ, անդրադարձել է ԵՄ «Արեւելյան գործընկերության» նախաձեռնությանը, հույս հայտնելով, որ այն նոր լիցք կհաղորդի ինչպես ՀՀ-ԵՄ այնպես էլ տարածաշրջանի երկրների միջեւ բազմակողմ համագործակցությանը:

Հյուրի խնդրանքով փոխնախարարը ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների եւ արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող վերջին զարգացումների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը: