Այսօր, մարտի 17-ի վաղ առավոտյան Սանկտ Պետերբուրգում զոհվել է Ռուսաստանի հավաքականի եւ Զենիթի դարպասապահ Վյաչեսլավ Մալաֆեեւի կինը: Մարինա Մալաֆեեւը կապույտ Բենթլիով հարվածել է գովազդային վահանակին եւ բախվել է ծառին: Մարինան տեղում մահացել է: Ավտոմեքենայի մեջ է եղել նաեւ Մ-16 խմբի մենակատարը, որի պրոդյուսերն էր Մարինա Մալաֆեեւան: Նրանք համերգից հետո տուն վարադառնալիս են եղել: Երգիչի վիճակը ծանր է: