ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին ընդառաջ Զեպ Բլատերը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել աշխատանքը նախագահի պաշտոնում: Նոր նախագահի ընտրությունը տեղի է ունենալու հունիսի 1-ին Ցյուրիխում:
Բլատերը նշել է, որ ՖԻՖԱ-ում 36 տարի եւ նախագահի պաշտոնում 13 տարի աշխատելուց հետո էլ լի է էներգիայով եւ անպայման կմասնակցի պայքարին: Բլատերը հայտարարել է, որ ունի ասիական ֆեդերացիաների աջակցությունը, սակայն իր համար կարեւոր է ՖԻՖԱ-ի ամբողջ ընտանիքի աջակցությունը:




























