Ռուսաստանի սպորտի, տուրիզմի եւ երիտասարդական քաղաքականության նախարար Վիտալի Մուտկոն Չմշկասահորդների միջազգային միության նախագահ Օտավիո Չինկվատային հղած նամակում հայտնել է, որ Մոսկվան պատրաստ է ամենակարճ ժամկետներում կազմակերպել եւ անցկացնել գեղասահքի աշխարհի առաջնությունը, որը մարտի 21-ից 27-ը պետք է ընդուներ Տոկիոն: Ճապոնիայի կառավարությունն ու միջազգային ֆեդերացիան, հաշվի առնելով երկրաշարժի եւ ցունամիի ողբերգական հետեւանքներն ու ռադիացիոն վարակման վտանգը, որոշել էին աշխարհի առաջնության անցկացումը հետաձգել անորոշ ժամկետով, կամ այս տարի ընդհանրապես չանցկացնել աշխարհի առաջնություն:

Հասանելի է
русский


























