Սոչիի 2014 թվականի Օլիմպիադայի թալիսմանի ընտրությունները բողոքարկվել են։ Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանային դատարանը մրցույթի արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով հայց է ստացել։ Հայտարարության հեղինակը Բարոն Մյունհաուզենի հետնորդ Վլադիմիր Նագովո-Մյունհաուզենն է։

Հայցվորը կարծում է, որ «մրցույթն անցկացվել է «ՌԴ օրենսդրության կոպիտ խախտումներով»։ Նրա կարծիքով, մրցույթի չափանիշները չեն համապատասխանում վերջնական արդյունքին, քանի որ Սոչի-2014-ի թալիսմանները համաշխարհային հանրության եւ Ռուսաստանի քաղաքացիների աչքին երկիրը ներկայացնում են խեղաթյուրված ձեւով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, կազմկոմիտեն որոշում է ընդունել Սոչիի Օլիմպիադայի թալիսմաններ ընդունել հեռուստադիտողների քվերակության ընթացքում հաղթած եռյակը։

Ամենաշատ ձայները բաժին են հասել Ընձառյուծին (28 տոկոս), Սպիտակ արջին (18 տոկոս) եւ Նապաստակին (16 տոկոսին)։

Նշենք, որ քվերակության արդյունքներից եւ հենց թալիսմանից դժգոհների թվում է նաեւ 1980 թվականի Մոսկվայի օլիմպիադայի թալիսմանի՝ օլիմպիական Արջուկի ստեղծող Վիկտոր Չիժիկովը։ Նա հայտարարել է, որ սպիտակ արջուկը պլագիատ է։ «Այդ սպիտակ արջը իմ արջուկի նման է՝ նույն աչքերը, քիթը, բերանը, ժպիտը, բայց՝ աղավաղված»,- ասել է Չիժիկովը։