Մոնակոյում մեկօրյա հանգստից հետո շարունակվում է շախմատի Ամբեր սուպերմրցաշարը: 5-րդ տուրում մրցաշարի առաջատար Լեւոն Արոնյանի մրցակիցն է ադրբեջանցի Վուգար Գաշիմը: Կույր շախմատի պարտիան արդեն ավարտվել է: Արոնյանը սեւ խաղաքարերով հաղթել է 74-րդ քայլում: Առջեւում արագ շախմատի պարտիան է: