Շախմատի կույր եւ արագ խաղի Ամբեր-մրցաշարի 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը մրցեց ադրբեջանցի Վուգար Գաշիմովի հետ եւ հաղթեց 2:0 հաշվով: Նախքան 5-րդ տուրը Արոնյանի հետ առաջին տեղը կիսած Մագնուս Կարլսենը 0:2 հաշվով պարտվեց Վասիլի Իվանչուկին: Արոնյանը 8 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: