Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8-րդ եզրափակիչը հաղթահարել չկարողացավ նաեւ Լիվերպուլը, որը սեփական խաղադաշտում չկարողացավ հաղթել Պորտուգալիայի Բրագային` 0:0: Առաջին խաղում Բրագան մեկ գնդակ էր խփել եւ այդ գոլի շնորհիվ էլ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Ավելի վաղ պայքարից դուրս էր մնացել նաեւ Մանչեսթեր Սիթին: Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում անգլիական ակումբ ներկայացված չի լինի:





























