Շվեյցարիայի Նյոն քաղաքում գտնվող ՈւԵՖԱ-ի գրասենյակում կայացավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի զույգերի վիճակահանությունը: Հենրիխ Մխիթարյանի Շախտյորի մրցակիցը Բարսելոնան է:

Քառորդ եզրափակիչ

Ռեալ - Տոտենհեմ

Չելսի - Մանչեսթեր Յունայթեդ

Բարսելոնա - Շախտյոր

Ինտեր - Շալկե

Կիսաեզրափակիչում Ինտեր - Շալկե զույգի հաղթողը կհանդիպի Չելսի - Մանչեսթեր Յունայթեդ զույգի հաղթողի հետ, իսկ Ռեալ - Տոտենհեմ զույգի հաղթողը` Բարսելոնա - Շախտյոր զույգի հաղթողի հետ:

Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան ապրիլի 5-ին եւ 6-ին, պատասխանները` ապրիլի 12-ին եւ 13-ին:

Կիսաեզրափակիչ հանդիպումները կկայանան ապրիլի 26-27-ին եւ մայիսի 3-4-ին:

Եզրափակիչը մայիսի 28-ին կընդունի Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնը: