Մարտի 20-ի երեկոյան երկօրյա պաշտոնական այցով Երեւան կժամանի Խորվաթիայի խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչի գլխավորած պատվիրակությունը:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում Լուկա Բեբիչին կընդունեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Բարեգին Բ-ն: Խորվաթիայի խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հայաստա-Խորվաթիա բարեկամության խմբի անդամների, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, կմասնակցի ԱԺ լիագումար նիստին:
Խորվաթական պատվիրակությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ կդնի Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, կայցելի ցեղասպանության թանգարան:


























