Թուրք պետնախարար, Եվրամիության անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը ԱՄՆ այցի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին։

Թուրքական Haber 50-ի փոխանցմամբ՝  Վաշինգտոնում հանդիպումների ընթացքում լրագրողները հետաքրքրվել են թուրք նախարարից, թե ի՞նչ զարգացումներ կան ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանությունը ճանաչող նոր նախագծի ներկայացման շուրջ։ «Ես այդ խնդրում որեւէ ակտիվություն չեմ նկատել։ Մեր դեսպանի, աշխատանքային ընկերների եւ ԱՄՆ-ի թուրքական միությունների համատեղ ջանքերը ժամանակին կարողացել են տալ իրենց արդյունքը, երբ հայկական նախագիծը օրակարգում էր հայտնվել։  Տհաճ կլինի, որ այդ անիմաստ նախագիծը կրկին օրակարգ վերադառնա։ Բացի այդ մեր ամերիկացի բարեկամներն այդ խնդրում հստակ  տեղյակ են մեր վերաբերմունքի մասին»,-ասել է Էգեմեն Բաղըշը։