Հայաստանի քաղաքական օրակարգում վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության հարց դրված չէ: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովը հիշեցրել է նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, թե որեւէ մեկն արդարացում չի ունենալու. «Բայց եթե այսօր վարչապետի պաշտոնանկության հարց դրված չէ, դա նշանակում է, որ բոլոր խնդիրները պետք է կարգավորվեն բարեփոխումների միջոցով»,- պարզաբանել է Շարմազանովը: