«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 18-ին իրականացվել է 8,8 մլն դոլարի առուվաճառք՝ 370,63 դրամ միջին փոխարժեքով։
Երեկվա համեմատ դոլարը արժեւորվել է 0,63 դրամով։
Բորսան այսօր սկսել է 1 դոլար/371 դրամ փոխարժեքով, սակայն այնուհետ դրամը աստիճանաբար սկսել է արժեւորվել։ Փակման գինը կազմել է 369,50 դրամ։
Կանխիկ արտարժույթի փոխանակման կետերը դոլարի առքի գինը չեն ավելացրել։ Դոլարը ժամը 16,40-ի դրությամբ ընդունվում է մեծամասամբ 369-ով, վաճառվում՝ 371-72 դրամով։




























