«Վրաստանում եւ Լեռնային Ղարաբաղում քաղաքական արագ լուծում չկա»,- Նյու Յորքում հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար Միքայել Սպինդելեգերը, ով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կուլիսներում հանդիպել է Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի ԱԳ նախարարների հետ: «Մեզ Կովկասում պետք է նոր պայմանագիր»,- ասել է նա՝ իր գործընկերներին խորհուրդ տալով լինել ավելի իրատես:

«Այսօր Եվրամիությունը միակ միջազգային կազմակերպությունն է, որը դիտորդական առաքելություն է իրականացնում Վրաստանում, իր ներդրումն ունենալով ողջ տարաաշրջանում կայունության ու խաղաղության գործում: Այդուհանդերձ, մենք պետք է իրատես լինենք` չկա քաղաքական արագ լուծում ոչ Վրաստանում, ոչ ԼՂ-ում: Այդ պատճառով էլ տարածաշրջանում Եվրոպայի մասնակցության կարիքը կա: Եվրոպան չպետք է երես թեքի իր հարեւաններից»,- ասել է նա, հաղորդում է Ավստրիայի ԱԳՆ-մամուլի ծառայությունը: