Շախմատի Ամբեր-մրցաշարի 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը մրցեց աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում իր մրցակից Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Կույր պարտիան ավարտվեց ոչ ոքի, իսկ արագ խաղում Արոնյանը պարտություն կրեց: Հայ գրոսմայստերը 8,5 միավորով պահպանեց առաջին տեղը: Մեկ միավոր հետ է Մագնուս Կարլսենը: