Ռուսական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում, Յուրա Մովսիսյանի Կրասնոդարը, սեփական հարկի տակ ընդունել էր Նալչիկի Սպարտակին և կարողացավ առավելության հասնել 2-0 հաշվով, հաղորդում է Gol-bet.com-ը:
Կրասնոդարի մեկնարկային կազմում, ինչպես և առաջին տուրում, բացակայում էր Մովսիսյանը: Նա խաղադաշտ դուրս եկավ հանդիպման 63-րդ րոպեին, երբ կրասնոդարյան ակումբը առջևում էր 1-0 հաշվով: Մովսիսյանը 7 րոպե կարողացավ գրավել Նալչիկի Սպարտակի դարպասը՝ իր գոլերի հաշիվը բացելով ռուսական Պրեմիեր լիգայում:





























