Շախմատի Ամբեր-մրցաշարի 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը 1,5:0,5 հաշվով պարտության մատնեց Բորիս Գելֆանդին եւ 10 միավորով պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը: Արոնյանի գլխավոր հետապնդող Մագնուս Կարլսենը 2:0 հաշվով հաղթեց Վլադիմիր Կրամնիկին եւ Արոնյանից հետ է ընդամենը կես միավոր: