Տառագոնա նահանգում (Կատալոնիա ինքնավար համայնք) մոլեգնող ուժեղ հրդեհը 4-5 հազար հա անտառ է ոչնչացրել, հաղորդում է Europa Press-ը:

Նրա հաղորդմամբ՝ բռնկումը սկսվել է չորեքշաբթի Լա Տոռռե դել Էսպանյոլ բնակավայրի մոտ:

Մինչ այժմ կրակը չի հաջողվում վերահսկողության տակ առնել: Տարերքի դեմ պայքարում ներգրավվել են տասնյակ մարդիկ, ինչպես նաեւ օդային տեխնիկա: Նշվում է, որ խոսքը Կատալոնիայում վերջին 20 տարում ամենաուժեղ հրդեհներևից մեկի մասին է:

Կրակի մարումը դժվարանում է սաստիկ շոգի պատճառով, որը հաստատվել է գրեթե ողջ Իսպանիայով: Պետական օդերեւութաբանական գործակալությունը հինգշաբթի հաղորդել է Պիրենեյան թագավորության նահանգների մեծ մասում զգուշացման մասին: Կանխատեսումների համաձայն՝ շոգ եղանակը երկրում կտեւի առնվազն մինչեւ հաջորդ շաբաթ: