Իսպանական Իբիցա կղզում գողացել են Ադրբեջանից 22-ամյա զբոսաշրջիկի միլիոն ֆունտ արժողության ժամացույցը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Գերմեծահարուստ ադրբեջանցու անունը պարբերականը չի նշել:
Հաղորդվում է, որ կողոպտիչը տիրոջից Richard Mille 50-03 McLaren F1-ը խլել է՝ նախապես նրան մի քանի հարված հասցնելով: Հանցագործությունը կատարվել է ցերեկը Իբիցա քաղաքի լողափում, որտեղ ժամացույցի տերը զբոսնում էր ընկերոջ հետ:
Տուժածը կողոպուտի մասին անմիջապես հայտնել է ոստիկանությանը:
Daily Mail-ը նշում է, որ սահմանափակ քանակով՝ 75 օրինակով թողարկված Richard Mille ժամացույցը աշխարհում ամենաթանկարժեքներից մեկն է: Դրանք տարբերվում են գերփոքր քաշով՝ 40 գրամից պակաս, որին հաջողվել է հասնել ածխապլաստիկային պատյանի եւ տիտանե մեխանիզմի շնորհիվ: Ժամացույցը ստեղծողները ոգեշնչվել են «Ֆորլուլա 1»-ի McLaren թիմի մեքենաներով, ինչն արտացոլվել է անվանման մեջ:





























