Մոնակոյում ընթացող շախմատի Ամբեր-մրցաշարի 8-րդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցն աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդն էր: Կույր պարտիայում գրանցվեց ոչ ոքի, իսկ արագ խաղում Արոնյանը հաղթանակ տարավ:
Հայ գրոսմայստերը 11,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Կես միավոր է հետ Մագնուս Կարլսենը, որը 1,5:0,5 հաշվով հաղթեց Վեսելին Տոպալովին:




























