Մոնրեալում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի ութ ռաունդանոց մենամարտում ամերիկահայ Վանես Մարտիրոսյանը մրցել է մեքսիկացի Բլադիմիր Էրնանդեսի եւ մրցակցին նոկաուտի է ենթարկել արդեն երկրորդ ռաունդում: Մարտիրոսյանը 29 մենամարտում տարել է միայն հաղթանակ:

24-ամյա Մարտիրոսյանը հաջորդ մենամարտը կանցկացնի ապրիլի 23-ին մեքսիկացի Սաուլ Ռոմանի հետ: Հաղթողը կնվաճի առաջին միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի պարտադիր հավակնորդի կարգավիճակը WBC վարկածով, նաեւ WBC Silver թափուր տիտղոսը: